«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի Ինտերվենցիոն սրտաբանության բաժանմունքի սրտաբաններ Քրիստինե Նազինյանը, Ալբերտ Զոհրաբյանը և Հովհաննես Թումանյանը մասնակցել են Սուր սիրտ-անոթային պաթոլոգիաների ասոցիացիայի (Association for Acute Cardiovascular Care, ACVC) հերթական տարեկան կոնգրեսին, որը կայացել է Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում։
Կոնգրեսը հագեցած էր բարձրակարգ գիտական ծրագրով՝ ընդգրկելով սիրտ-անոթային հիվանդությունների սուր և անհետաձգելի վիճակների ախտորոշման և բուժման արդի մոտեցումները, ինտենսիվ թերապիայի նոր ուղեցույցները, ինչպես նաև բարդ կլինիկական դեպքերի շուրջ ինտերակտիվ քննարկումներ։
Մեր բժիշկների մասնակցությունը հնարավորություն տվեց ծանոթանալու միջազգային լավագույն փորձին, նորարարական տեխնոլոգիաներին և ամրապնդելու մասնագիտական համագործակցությունը։
.png)